Ալեքսա Չանգն ու Ալեքսանդր Սքարսգարդը բաժանվել են մոդել Թոնի Գարնի պատճառով
LIFEԲրիտանացի դիզայներ, մոդել եւ գրող Ալեքսա Չանգը բաժանվել է շվեդ դերասան Ալեքսանդր Սքարսգարդից՝ երկու տարի տեւած հարաբերություններից հետո։

Daily Mail-ը գրում է, որ պատճառը դերասանի եւ Լեոնարդո դի Կապրիոյի նախկին ընկերուհու՝ մոդել Թոնի Գարնի սիրային արկածն է եղել։

33-ամյա Ալեքսան եւ Ալեքսանդրը ծանոթացել են երկու տարի առաջ, սակայն իրենց հարաբերություններն առանձնապես քննարկման առարկա չեն դարձրել։ Վերջին անգամ նրանց միասին են տեսել անցյալ Met Gala-ում։
Պարզվել է, որ 40-ամյա դերասանը գաղտնի հանդիպել է Թոնիի հետ, իսկ հանդիպումները օգնել է կազմակերպել նրանց ընդհանուր ընկերը։
«Ալեքսանդրը գոհ չէր Ալեքսայի հետ իր հարաբերություններից։ Իսկ Թոնին տխուր էր, երբ Լեոն լքեց իրեն։ Երկուսն էլ ցանկանում էին հանդիպել։ Եվ նրանք ժամադրվել են», - ասել է աղբյուրը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



