Դավիթ Տոնոյանը Վրաստանում կքննարկի ԱԻ ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
SOCIETYՀայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 16-18-ը կմեկնի Վրաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, այցի ընթացքում կքննարկվեն արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-վրացական համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի կունենան երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև կստորագրվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին 1997 թվականի մայիսի 3-ին կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:
Պատվիրակության կազմում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Էնրիկո Ապրիամովը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



