Ամերիկացի դիզայները զարդեր է պատրաստել մակարոնից և լատեքսից (լուսանկարներ)
LIFEՆյու Յորքում բնակվող դիզայներ Աննա Պիրսը զարդերի հավաքածու է ստեղծել, որոնց պատրաստման համար օգտագործվել է մակարոն և լատեքս: Այս մասին հայտնում է Vogue-ը:
«Այսպիսի նուրբ պաստա-զարդի տերը պետք է հոգ տանի դրա մասին: Այն թանկարժեք է բառի այլ իմաստով՝ չնայած պատրաստված է սովորական նյութերից», - ասել է դիզայները:
Պիրսի խոսքով՝ զարդերը պատրաստելու համար ինքը մակարոնից և լատեքսից բացի գործվածքներ է օգտագործում:
«Նյութերը, որոնք օգտագործում եմ, մեծ մասամբ կանխորոշում են դիզայնը: Ահա թե ինչու եմ սիրում աշխատանքը դրանց հետ. այն ավելի անկանխատեսելի և եթերային է, քան մետաղի կամ բյուրեղների հետ աշխատանքը», - պարզաբանել է Պիրսը:
Նշվում է, որ դիզայների հավաքածուի մեջ տեղ են գտել չոկերներ, ապարանջաններ և սեղմիրան:





1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



