Ուկրաինայի նախկին պատգամավորի տնից 12 միլիարդ դոլար է առգրավվել
INTERNATIONAL NEWSՈւկրաինացի ուժայինները Պետեկամուտների նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոյի բնակարանից 12 միլիարդ դոլար գումար են առգրավել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ուկրաինական УНИАН կայքը՝ մեջ բերելով Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի՝ ճեպազրույցի ժամանակ կատարված հայտարարությունը:
«Ունեցվածքի այսօրվա առգրավումը կազմում է 12 միլիարդ դոլար և այն մեր հետագա ընթացակարգային գործողությունների տեսանկյունից մեծ նշանակություն ունի»- նշել է նախարարը:
Օրինապահ մարմինների կողմից նախկին նախարար Կլիմենկոյի այլ բնակարանների 183 խուզարկություն ևս իրականացվում է: Խուզարկության է ենթարկվում նաև նրա ընտանիքի անդամների ունեցվածքը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



