Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքաշինության պետկոմիտեն սկսել է սեյսմակայուն շինարարության 4 նորմատիվային փաստաթղթերի գնման գործընթացը

SOCIETY

 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն սկսել է սեյսմակայուն շինարարության 4 նորմատիվ փաստաթղթերի գնման գործընթացը: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «88-ի երկրաշարժից հետո հարկ եղավ վերանայել սեյսմակայուն շինարարությունն իրականացվող օրենսդրության և սեյսմակայուն շինարարության ոլորտը կարգավորող նորմատիվ փաստաթղթերը: Արդյունքում վերամշակվեց օրենսդրական դաշտը, համաձայն որի, հանրապետության տարածքում իրականացվող շինարարության համար սահմանվեց սեյսմակայունության 9 և ավել բալանոց սանդղակ՝ նախկինում եղած 7 բալանոց սանդղակի փոխարեն:

Այսօր Հանրապետության տարածքում սեյսմակայուն շինարարությունն իրականացվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով հաստատված ՀՀՇՆ II-6.02–2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» պահանջների համաձայն, որոնք տարածվում են նոր, վերակառուցվող և երկրաշարժերից տուժած և վերականգնման ենթակա բնակելի, հասարակական, արտադրական, տրանսպորտային և հիդրոտեխնիկական շենքերի ու շինությունների նախագծման վրա: Սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի բաղկացուցիչ մաս է կազմում ՀՀ տարածքի սեյսմիկ գոտիավորման քարտեզը, որի համաձայն հանրապետության տարածքը բաժանված է երեք` ըստ ուժգնության աճող հաջորդականությամբ 1, 2, 3 սեյսմիկ գոտիների: Հանրապետության տարածքում շենքերի և շինությունների նախագծումն իրականացվում է ըստ սեյսմիկ գոտիավորման քարտեզի` տվյալ տարածքում սպասվող սեյսմիկ ազդեցության մակարդակին համապատասխան:

ՀՀ տարածքում, այդ թվում Երևանում` քաղաքաշինական փաստաթղթերը մինչև դրանց սահմանված կարգով համաձայնեցումն ու հաստատումը, ենթակա են փորձաքննության:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի մասնագետների կողմից կազմվել է ՀՀ տարածքում գործող քաղաքաշինության բնագավառի առաջնահերթ վերանայման, մշակման (տեղայնացման) ենթակա նորմատիվ փաստաթղթերի ցանկը, իսկ կառավարության 2017 թվականի արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում (տեղայնացում) ծրագիրը, որի համաձայն 2017-2019 թվականների ընթացքում նախատեսվում է իրականացնել միջազգային նորմերին համահունչ թվով 8 փաստաթղթերի մշակում (տեղայնացում):

Կոմիտեի նախագահի 2017 թվականի մարտի 6-ի N31-Ա հրամանով հաստատվել են այդ ուղղությամբ 2017 թվականին իրականացվելիք միջոցառումները, որոնց համաձայն մեկնարկել է 4 նորմատիվ փաստաթղթերի գնման գործընթացը:

Այդ փաստաթղթերի ցանկում է «Բնակչության սակավաշարժուն խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների մատչելիության ապահովման նախագծման կանոնների հավաքածու» շինարարական նորմը»:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe