Կայլ Ուոքերը դարձել է անգլիացի ամենաթանկ ֆուտբոլիստը
SPORTԼոնդոնի «Տոտենհեմ»-ից այսօր «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված անգլիացի կիսապաշտպան Կայլ Ուոքերը դարձել է Անգլիայի ամենաթանկ ֆուտբոլիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Guardian-ը, Ուոքերի տրանսֆերային արժեքը կազմել է 50 մլն ֆունտ:
Այսպիսով, 27-ամյա պաշտպանը գերազանցել է Ռահիմ Ստեռլինգին, ով 2015 թվականին «Լիվերպուլ»-ից տեղափոխվել է նույն «Մանչեսթեր Սիթի» 49 մլն ֆունտի դիմաց:
Բացի այդ, Ուոքերը կարող է դառնալ պատմության մեջ ամենաթանկ պաշտպանը: Հաջող ելույթների դեպքում մանչեսթերցիները «Տոտենհեմ»-ին կվճարեն ևս 3 մլն ֆունտ: Դրա հաշվին նա կգերազանցի Դավիդ Լուիզին, ում տրանսֆերը 2014 թվականին «Չելսի»-ից ՊՍԺ ֆրանսիական ակումբին արժեցել է 50 մլն ֆունտ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



