Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մայիսին ավելի քան 8 միլիարդ դրամի առևտուր է եղել ավտոմեքենաների շուկայում

ECONOMICS
Ազգային վիճակագրությունը հրապարակել է այս տարվա մայիս ամսվա առևտրաշրջանառության ցուցանիշները, ըստ որի` մայիս ամսին այն կազմել է 208 միլիարդ 611 միլիոն դրամ, իսկ հունվար–մայիս ամիսներին այն կազմել է 894 միլիարդ 484 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանկահատվածի նկատմամբ աճել է 12,8 %–ով: Նշված ավելի քան 208 միլիարդ դրամից 108 միլիարդ 538 միլիոն դրամը մանրածախ առևտրից է գոյացել, 91 միլիարդ 898 միլիոն դրամը մեծածախ, իսկ 8 միլիարդ 174 միլիոն դրամն էլ ավտոմեքենաների առևտրից: Ընդ որում` այս թիվը մոտ 5%–ով պակաս է 2016 թ. նույն ժամանկահատվածի հետ համեմատած և 8%–ով էլ ավել է այս տարվա ապրիլ ամսին գրանցված ցուցանիշների համեմատությամբ:
 
Առհասարակ այս տարվա առաջին կեսում՝ հունվար–մայիս ամիսներին ավտոմեքենաների շուկայում իրականացված առևտուրը կազմել է 36 միլիարդ 212 միլիոն 300 հազար դրամ: Ի դեպ, սա էլ 26,6 %–ով ավել է նախորդ տարվա նույն ամիսներին գրանցված առևտրի արժեքից:
 
Մանրածախ առևտրի շրջանառությունը իրականացվել է հիմնականում խանութներում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, կրպակներում և այլ առևտրի օբյեկտներում: Ըստ ուսումնասիրության՝ ամենից մեծ եկամուտ մայիս ամսվա համար ապահովել են խանութները, այն է՝ 88 միլիարդ 75 միլիոն դրամի չափով, իսկ ամենից քիչ՝ գյուղատնտեսական արտադրանքի շուկաները՝ մի փոքր ավելի 1,5 միլիարդ դրամից:
 
Ուսումնասիրությունից նաև տեղեկանում ենք, որ ապրանքային պաշարների ծավալները մանրածախ առևտրում և դրանց ապահովվածությունն օրերով հունիսի 1–ի դրությամբ կազմում է համապատասխանաբար՝ 157 միլիարդ 394 միլիոն 400 հազար դրամ և 28 օր: Ընդ որում հունիսը ապրանքների ապահովվածության ամենանվազագույն օրերն է ունեցել: Իսկ մինչ այդ այս թիվն ավելի մեծ է եղել: Առհասարակ այն հունվարին կազմել է 51, փետվարին՝ 42 և աստիճանաբար նվազելով՝ հունիսին կազմել 28:
 
2017 թ. մայիսին Հայաստանում իրականացված ծառայությունների ծավալները կազմել են 115 միլիարդ 657 միլիոն 100 հազար դրամ, որի առյուծի բաժինը գոյացել է ֆինանսական և ապահովագրական գործունեությունից՝ կազմելով 24 միլիարդ 685 միլիոն 700 հազար դրամ: Ամենից քիչ եկամուտներ են գոյացել անշարժ գույքի հետ կապված գործունեությունից, այն է՝ 3 միլիարդ 925 միլիոն 700 հազար դրամ:
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards