Yerevan, 26.October.2026,
00
:
00
BREAKING

Մակրոնը պատրաստվում է թռիչքի

INTERNATIONAL NEWS
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցելության ողջ բարդությունը ֆրանսիացիներն իրենց մաշկի վրա զգացին: Երեկ առավոտից փակվել էին մետրոյի առանձին կայարաններ, Փարիզի համարյա ողջ կենտրոնը, Էյֆելյան աշտարակը, որտեղ պտտվելուց հետո նախագահները հանգիստ առան Ժյուլ Վեռն ռեստորանում՝ տիկնանց ընկերակցությամբ ընթրելով վարդագույն ծաղիկներով զարդարված ռոմանտիկ սեղանի շուրջ և 128 մետր բարձրությունից հիանալով երեկոյան տեսարաններով ու լույսերով: Այդ ընթացքում ոչ միայն ժանդարմերիայի 11000 ոստիկաններն էին ամենայն աչալրջությամբ կատարում իրենց ծառայությունները՝ աչքները չկտրելով այն ցուցարարներից, որոնք, այնուամենայնիվ, բողոքի ցույցեր էին սկսել Փարիզում՝ Մահ Թրամփին, Թրամփին Մարս ուղարկեք ագրեսիվ կարգախոսներով, այլև ԱՄՆ նախագահի բազմաթիվ թիկնապահները:
 
Կարճ ասած՝ ամեն բան կազմակերպվել էր ինչ–որ առումով ցցուն շքեղությամբ և այնպես, որպեսզի ԱՄՆ նախագահն ու իր տիկինը Փարիզում իրենց հրաշալի զգան: Եվ չնայած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Դոնալդ Թրամփի հանդեպ ունեցած վերապահումները գաղտնիք չէին որևէ մեկի համար (ի դեպ, Թրամփն էլ հետ չի մնացել այս գործում՝ բազմիցս քննադատելով Ֆրանսիայի հավատարմությունը բրյուսելյան միգրացիոն քաղաքականության դիկտատին և երկրում անվտանգության մակարդակի նվազմանը), այդուհանդերձ, պարզ դարձավ, որ Ֆրանսիան որոշել է Եվրոպայի բարդ գործընկերոջը հին ընկերների ակումբ վերադարձնելու խրթին գործն իր ուսերին առնել՝ այդ ընթացքում ստվերելով նույնիսկ նախարարների խորհրդի ամենամյա հանդիպման շրջանակներում Փարիզում գտնվող՝ Գերմանիայի կանցլերին:
 
Միանգամից նշենք, որ Մակրոնի այս դիրքորոշումը պիտի ոչ թե Թրամփի հանդեպ փոփոխված նախընտրության, պարզունակ դյուրահավատության կամ միայն ընդհանուր եվրոպական շահերին կույր հավատարմության, այլ համաշխարհային գործընթացներում Ֆրանսիայի նոր ու հավակնոտ դերակատարման համատեքստում ընկալել: Ընդ որում՝ բոլոր առումներով. տնտեսությունից մինչև քաղաքականություն, մշակույթից մինչև սիրալիր մարդկային հարաբերությունների հաստատման գիտակցում: Ի վերջո, Մակրոնն ինքն էլ փորձառու բանկիր է և հրաշալի է հասկանում ակադեմիական շրջանակների՝ Թրամփին վերագրվող բլեֆը, թե ԱՄՆ–ն մեկուսացման քաղաքականություն է վարում: Դատելով G20–ի հանդիպումներից ու Մակրոնի, այսպես ասենք՝ Թրամփի նկատմամբ ստանձնած հոգածու պահվածքից, նա հասկացել է, որ ԱՄՆ նախագահը, գործարարի իր ջիղով, վայրկյան անգամ չի մնա այնտեղ, որտեղ գոնե փոքր շահ չունի և կհրաժարվի ցանկացած գործարքից, որը հակառակ կլինի իր շահերին:
 
Մակրոնն, ուրեմն, արտակարգ է հաշվարկել. հրավիրել Թրամփին Փարիզ՝ Բաստիլի գրավման և Առաջին աշխարհամարտին ԱՄՆ մասնակցության 100–ամյակին նվիրված տոնակատարություններին ներկա գտնվելու խորհրդանշական պատրվակով, շոյել նրա ինքնասիրությունը շքեղ ընդունելությամբ և այն ամենով, ինչ մոտ է Թրամփի սրտին, և այդ ընթացքում նպաստավոր պայմաններ ստեղծել ոչ թե նախկին կաղապարումներով բարդ զրույցի, այլ գործարարի ու ֆինանսիստի շահավետ բանակցությունների համար:
 
Ռուսաստան, Ուկրաինա, Սիրիա (որի առնչությամբ, ի դեպ, Մակրոնն անակնկալ հայտարարություն արեց, թե Ֆրանսիան նույնպես հրաժարվում է Ասադի ռեժիմը տապալելու ցանկությունից), ՆԱՏՕ–ում համագործակցություն, երկկողմանի գործակցություն, առևտուր, հակաահաբեկչական պայքար, վերջապես՝ Փարիզյան կլիմայական համաձայնագիր: Սրանք հարցեր են, որ հայտնվել են նախագահների ուշադրության կենտրոնում, և մեծ էր զարմանքը, երբ Թրամփը հայտարարեց, թե, հնարավոր է, վերանայի իր մոտեցումը համաձայնագրի առնչությամբ: Կարճ ասած՝ չնայած առայժմ բանակցությունների արդյունքների մասին ընդհանուր տեքստեր են ասվում, և առանձնապես հստակություն չկա, բայց ակնհայտ է, որ Մակրոնը կշարունակի իր ջանքերը՝ Մերկել–Օբամա բարեկամությունը վերածելով Թրամփ–Մակրոն զգոն գործընկերության և նույնիսկ Brexit–ին գնալու իր քաջության պատճառով Թրամփի սիրտը գրաված Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ու անգլո–սաքսոնական հնարավոր նախաձեռնությունները ստվերելով:
 
Կհաջողի՞՝ պարզ չէ: Համենայն դեպս, Մակրոնը ստեղծեց դրա հնարավորությունը: Նա բացառիկ պոլիտկոռեկտություն հանդես բերեց՝ ասուլիսի ընթացքում հնչած բոլոր տհաճ հարցերի առնչությամբ պատասխանելով, թե հարգում է նախընտրական շրջանում իր բոլոր խոստումներն այժմ կյանքի կոչող ԱՄՆ նախագահին, երբ անընդհատ ընդգծեց, որ չի կամենում խառնվել մեկ այլ երկրի ներքին գործերին, և երբ Թրամփն իրեն հատուկ պարզությամբ կամ անքաղաքավարությամբ հաճոյախոսեց Ֆրանսիայի առաջին տիկնոջը, թե՝ 64–ամյա տարիքում հրաշալի տեսք ունի: Այնպես, որ՝ Ֆրանսիայի քինդեր սյուրպրիզը, որին բոլորը մեղադրում էին կանցլեր Մերկելի ձեռքով Օլանդ դառնալում, պատրաստվում է թռիչքի: Ինչ ՕԳԳ–ով՝ կտեսնենք:
 
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'