Լրատվամիջոց․ Սեւան Նիշանյանը փախել է բանտից ու լքել Թուրքիան
INTERNATIONAL NEWSԸստ թուրքական կողմի հաղորդագրությունների, հայկական ծագումով թուրք գրող Սեւան Նիշանյանը փախել է բանտից ու լքել Թուրքիան։
Գրողի միկրոբլոգում հայտնվել է հետեւյալ հաղորդագրությունը․ «Թռչնակը թռավ։ Նույնն եմ մաղթում 80 մլն մնացողներին»,- հայտնում է Armenian Weekly-ն։
Նիշանյանը Habertürk գործակալության հետ հեռախոսազրույցում հաստատել է այդ տեղեկությունը, բայց հրաժարվել է հայտնել մանրամասները։
Հիշեցնենք, որ Սեւան Նիշանյանը թուրքական դատարանների կողմից 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել ապօրինի շինարարության համար։ Նշենք, որ նա միշտ բացահայտ խոսել է Հայոց ցեղասպանության մասին ու աչքի ընկել իր անվախ դիրքորոշումով։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



