Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Բժիշկները վստահեցնում էին այս կնոջը, որ նա «հրեշ» է ունենալու. մեկ տարի անց նա գրեց այս տողերը, որոնք անհնար է կարդալ առանց արցունքների (Photo)

LIFE

Ներկայացնում ենք կրասնոդարցի Վերոնիկա Սեմչենոյի ընտանիքի պատմությունը, ով երկրորդ երեխային սպասելիս աշխատում էր ժպտալ, բայց միայն ամենամտերիմները գիտեին՝ նա ինչ լարվածության և վախի մեջ էր ապրում այդ օրերին: Բժիշկներն ապագա մորն ասացին՝ երեխան «առանձնահատուկ» կծնվի:

Նրան համառորեն խորհուրդ էին տալիս ազատվել երեխայից, ընտանիքին տառապանքների չդատապարտել:




 

Բայց Վերոնիկան և նրա ամուսին Եվգենին որոշեցին, որ իրենց որդին ապրելու իրավունք ունի: Երբ փոքրիկ Երոֆեյը ծնվեց, բժիշկները խորհուրդ էին տալիս հրաժարվել երեխայից, որը «կքանդի նրանց կյանքը»:

     

Բայց զույգը երեխայի հետ տուն գնաց: Մեկ տարի անց Վերոնիկան սոցցանցի իր էջում այս զարմանալի տողերը հրապարակեց․

 

 

«Ուղիղ մեկ տարի առաջ մեր հրաշալի ընտանիքում հրաշք տեղի ունեցավ՝ հրաշալի փոքրիկ ծնվեց: Եվ մենք նրան Երոֆեյ անվանեցինք, ինչը հունարենից թարգմանբար նշանակում է «Լուսավորված Աստծո կողմից»: Նրա լույս աշխարհ գալու հետ մեզ մոտ շատ հետաքրքիր և նույնիսկ հրաշալի պատմություններ տեղի ունեցան, շատ նշաններ եղան ի վերուստ այն մասին, որ նա պետք է ծնվի և ապրի: Մեր որդին՝ շատ ցանկալի և երկար սպասված, «առանձնահատուկ» ծնվեց. նրան «Դաունի համախտանիշ» ախտորոշեցին: Շատերը մեզ հարցնում էին՝ արդյոք մենք գիտեի՞նք նրա ախտորոշման մասին նախքան նրա ծնվելը: Պատասխանեմ, որ այո, մենք գիտեինք: Դաունի համախտանիշով երեխայի ծնվելու հնարավորության մասին մենք իմացանք հղիության 21-րդ շաբաթում: Բժիշկները մեզ դա չափազանց ոչ կոռեկտ ձևով հայտնեցին:

 

Ես և ամուսինս որոշեցինք, որ երեխան ուզում է ապրել և կապրի: Մենք դաժան ճնշման տակ ընկանք բժիշկների մեծ մասի կողմից: Ինձ գործնականում ուղիղ ձևով ասվում էր (նույնիսկ ներշնչվում էր), որ մենք «հրեշ» ենք ունենալու, որ ես և ամուսինս աննորմալ ենք:

Իմ պատկերացման մեջ «առանձնահատուկ» բառը 2 իմաստ ունի՝ բացասական՝ երեխային բացառում են, նա բոլորի նման չէ, նա հիվանդ է, դրական՝ երեխան շնորհալի է, նա մյուսներին նման չէ, նույնիսկ ավելի լավն է: Մենք մեր որդուն ընունում ենք որպես շնորհալի, նվեր Աստծո կողմից: Նրա մեջ մի մեծ բան կա՝ ինչ-որ ներքին ուժ, նրա գրկախառնություններում ոչ երկրային նրբություն և սեր կա, նրա ժպիտի մեջ Տիեզերքն է, նրա հայացքն ավելի խորն է… Նա ուրիշ է, բոլորի պես չէ… Եվ մենք հպարտ ենք, որ նա մեր որդին է:

Երբ նա քեզ ժպտում է, ամբողջովին փայլում է երջանկությունից և ուրախությունից: Այդ լույսի մեջ դու էլ ես ընկնում, դա ոչ երկրային զգացում է: Քեզ պարուրում է ջերմությամբ, սիրով, ուրախությամբ… Եվ դա ուզում ես միշտ կրկնել, ուզում ես վերադառնալ նրա մոտ, նրա տիրույթ, նրա գիրկը, ուզում ես նրա ժպիտը տեսնել, դիպչել նրան, գրկել ու համբուրել… Մեր ծանոթների մեջ կային նաև այնպիսիք, ովքեր վախենում էին ախտորոշումից և երեխայից, բայց նրան ավելի մոտիկից ճանաչելով՝ նրանք փոխեցին իրենց վերաբերմունքն այդպիսի երեխաների հանդեպ: Ես կարծում եմ՝ նրանք իրենք էլ փոխվեցին:

Ես նույնպես շատ եմ փոխվել, իմ ընտանիքն էլ է փոխվել: Երոշան կախարդական գրքի պես է: Եվ ամեն օր նա մեզ համար բացում է իր զարմանալի կյանքի նոր էջ՝ մեր կյանքը լցնելով կախարդանքով և հրաշքներով:

Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ լավագույն որդու մայրն եմ: Ես երջանիկ եմ, որ նա մեր երեխան է: Ես երջանիկ եմ, որ Երոշան ողջ է, առողջ է, մեծանում է, ուրախանում է և զարգանում մեր ընտանիքում: Մեկ տարեկանում նա նստում է, սողում, կանգնում է և քայլում է հենարանով, ինչպես նրա տարիքի բոլոր երեխաները: Նա արձագանքում է իր անվանը, հասկանում է մեզ: Երոշան շատ է սիրում իր ավագ քրոջը:

Անցած 1 տարում մենք ավել ոչինչ չենք արել, ինչ արել ենք ավագ երեխայի համար: Մեզ վախեցնում էին, որ երեխան կխլի ամբողջ ժամանակը, ուժերը և միջոցները, որ ես կմոռանամ դստերս և ամուսնուս մասին: Հավատացեք՝ ամեն ինչ հակառակն է ստացվում: Երոշկան մեզ այնքան ուժ և ուրախություն է տալիս, մեզ էներգիայով և դրական լիցքերով է լցնում, որ կարելի է լեռներ շրջել: Ողջ ընտանիքին ավելի միավորեց: Ես աշխատում եմ բոլորին ուշադրություն հատկացնել, որքան կարող է ստացվել երկու երեխաների մոր դեպքում: Իմ հրաշալի ամուսնու շնրհիվ ես նույնիսկ ժամանակ եմ գտնում ինձ համար, իմ հոգու համար. դրանք հրաշալի ֆոտոշարքերն են, հոգեթերապիան և այլն:

Ես շնորհակալ եմ ամուսնուս՝ Եվգենիին, որ նա կողքիս է և սիրում է ինձ: Ես շնորհակալ եմ Ամենակարողին, Պահապան Հրեշտակներին, Տիեզերքին, հարազատներիս, մտերիմներիս և բոլորին, ովքեր մեր կողքին են եղել և մեր կողքին են: Աստված ձեզ բոլորիդ և ձեր ընտանիքներին առողջություն տա:

Կյանքը հիասքանչ է և այն շարունակվում է…»:



Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan