Ահա, թե ինչպես են անցկացնում իրենց արձակուրդը մեծահարուստների դայակները. Ֆոտոշարք
PHOTOPast.am-ը գրում է.
Դայակի գործը այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է հաճախ, քանի որ այն պահանջում է զգոնություն և ուրիշի փոքրիկի կյանքի համար մեծ պատասխանատվություն:
Սակայն աշխատանքային ծանրաբեռնվածության ու մանուկների խնամքի հետ միասին մեծ առավելություն ու սթրեսին դիմակայելու հնարավորություն ունեն այն դայակները, ովքեր աշխատում են հարուստների ընտանիքում և ստիպված են նրանց փոքրիկներին խնամել նաև էկզոտիկ երկրներում հանգստի ժամանակ:
The Daily Mail պարբերականը ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է Instagram-ից վերցված մի քանի լուսանկար, որոնք պատկերում են, թե ինչպես է անցնում դայակների առօրյան, երբ նրանք մեկնում են աշխատանքային հանգստի:
Նշենք, որ լուսանկարները հիմանականում արվել են մոլորակի լավագույն հանգստավայրերում՝ Մեքսիկայից մինչև Բահամյան կղզիներ, որտեղ շատերը կցանկանան հանգստանալ: