Գելենջիկի բնակիչները դագաղներով փակել են մայրուղին՝ ի նշան բողոքի շենքն ապամոնտաժելու դեմ (ֆոտո)
INTERNATIONAL NEWSԳելենջիկում 14 հարկանի շենքի բնակիչները, որը իշխանությունները պետք է ապամոնտաժեն, ի նշան բողոքի փակել են «Դոն» M-4 դաշնային մայրուղին (Մոսկվա-Նովոռոսիսկ)։ Այս մասին շաբաթ, հուլիսի 15-ին, հաղորդում է «Նոր գազետա»-ն։
Ցուցարարներն անցումային հատվածում երկու դագաղ են տեղադրել, ինչպես նաեւ պաստառներ փակցրել՝ «Գելենջիկի քաղաքապետ Վիկտոր Խրեստինը վերցնում է մեր կացարանը» եւ «Մենք հավատում ենք միայն Պուտինին»։
Մայրուղին արգելափակված է մնացել 10 րոպե։ Դրա հետեւանքով մի քանի կիլոմետր երկարությամբ խցանում էր գոյացել։ Եվս կես ժամ ցուցարարները մասնակիորեն փակել են տեղաշարժը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Նրանք առնվազն 6 մարդու են ձերբակալել։
Նշվում է, որ բողոքի ակցիան իրականացրել են Կրասնոգվարդեյսկի փողոցի համար 79 շենքի բնակիչները։


1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



