Գաբրինյե Մուգուրուսայի առաջին տիտղոսը Ուիմբլդոնում
SPORTԹենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը նվաճեց իսպանուհի Գաբրինյե Մուգուրուսան:
Եզրափակիչում աշխարհի 15-րդ ռակետը 7:5, 6:0 հաշվով առավելության ասավ ամերիկուհի Վինուս Ուիլյամսի նկատմամբ: Մրցախաղը տեւեց 1 ժամ 17 րոպե:
Սա 23-ամյա Մուգուրուսայի երկրորդ հաղթանակն էր «մեծ սաղավարտի» մրցաշարերում: 2016-ին նա հաղթել էր նաեւ «Ռոլան Գարոսում»: Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում իսպանուհին հանդես եկավ երկրորդ անգամ, իսկ առաջինը եղել էր 2015-ին:
37-ամյա Վինուս Ուիլյամսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի հաղթող է, իսկ Ուիմբլդոնում նա հաղթել է 5 անգամ (2000, 2001, 2005, 2007, 2008թթ.):
Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի գործող հաղթողն էր ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, որը հղիության պատճառով այս տարի չի մասնակցում մրցաշարին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



