Չինացի իրավապաշտպան Լյո Սյաոբոյի աճյունասափորը ծովի ալիքներին են հանձնել
INTERNATIONAL NEWSԼյարդի քաղցկեղից մահացած չինացի այլախոհ իրավապաշտպան, Նոբելյան մրցանակակիր Լյու Սյաոբոյի աճյունասափորը ծովի ալիքներին են հանձնել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
«Լյու Սյաոբոյի մարմինը դիակիզվել է շաբաթ առավոտյան, ու նրա այրին՝ Լյու Սյան նրա աճյունը հանձնել է ծովի ալիքներին՝ նրա ազգականների կամքին ու տեղի ավանդույթներին համապատասխան»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Լյու Սյաոբոն մահացել է 61 տարեկանում Շենյան քաղաքի բժշկական համալսարանի հիվանդանոցում, որտեղ բուժվում էր լյարդի քաղցկեղի վերջին աստիճանի ախտորոշումից հետո։ Խաղաղության Նոբելյան մրցանակը Լյու Սյաոբոն ստացել էր 2010-ին «Չինաստանում մարդու իրավունքների երկարատեւ ու հոժարակամ պայքարի համար»։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



