Մոտ 1,9 մլրդ դրամ, 1 մլն դոլար, 66 մլն դրամի բաժնեմաս. ՀՀԿ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հայտարարագիրը
SOCIETYԱզգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների հայտարարագրից պարզ է դառնում, որ նա ունի 24 միավոր անշարժ գույք՝ 1 բնակելի տուն, 2 բնակարան, 1 հասարակական նշանակության շինություն, 1 ավտոկայան և թվով 19 հողամաս:
Պատգամավորի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 1 մլրդ 896 մլն դրամ և 960,000 դոլար: Տարեսկզբից մինչև մանդատը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները կազմել են 2,203,990 դրամ:
Արայիկ Գրիգորյանը մեկ ընկերություններում բաժնեմաս ունի՝ 66 մլն դրամի չափով:
Շարժական գույքից հայտարարագրել է VAZ 21213 մակնիշի մեկ ավտոմեքենա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



