Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Երեխա ունենալը քմահաճույք, ուղղակի պարտականություն չէ. Մերի Ներսիսյանը՝ երրորդ անգամ մայրանալու մասին

LIFE

Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը, ում երկրորդ դստեր մեկ տարեկանը նոր է լրացել, աշնանը կրկին կմայրանա: Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են Մերին եւ Գոռ Պետրոսյանը կայացրել կարճ ժամանակ անց կրկին ծնողներ դառնալու որոշումն, ու ինչպե՞ս է հաղորդավարուհին պատկերացնում բազմազավակ մայրիկի կարգավիճակը:

Մերիբարի լուրը ոչ միայն ուրախացրեց շատերինայլեւզարմացրեցՍառան օրերս էմեկ տարեկան դարձելու արդեն մի քանի ամսից կծնվի Ձեր նոր փոքրիկըՀետաքրքիր էարդյոք հատուկ էիք պլանավորել իրադարձությունների նման զարգացումը:

- Իսկապես իմ հղիության լուրը շատերին զարմացրեց, առաջին ու երկրորդ բալիկներիս միջև բավական մեծ էր դադարը ու մարդիկ երեւի մտածում էին, որ կամ չեմ ունենա երրորդ երեխա կամ շատ ավելի ուշ: Այնինչ ամուսնուս հետ հստակ որոշել էինք, որ երրորդ բալիկի ծնունդը չենք հետաձգելու:

Երբ իմացաք հղիության մասինի՞նչ զգացողություններ ունեցաք. արդյոք ուրախությանհետ զուգահեռ շփոթմունք ու անհանգստություն չկա՞ր:

- Ցանկացած բարի լուր ակամա դարձնում է մեզ ավելի երջանիկ, ավելի հպարտ ու լիարժեք: Հղիությանս լուրը միայն հրճվանք առաջացրեց ու սկսվեց վայելքի նոր մի փուլ:

Մերի երկու հրաշք աղջիկներ ունեք եւ հիմա որդի կունենաքԻհարկեվստահ եմորպատրաստ կլինեիք եւս մեկ աղջիկ ունենալսակայն որդու մասին իրականում սրտիխորքում երազո՞ւմ էիք:

- Միշտ եմ ասել ու եւս մեկ անգամ կփաստեմ, որ երբեք չեմ երազել որեւէ սեռի երեխա ունենալու մասին, այնպես որ, ինձ համար մեկ էր, թե ինչ սեռի կլինի փոքրիկը: Երկու աղջիկ ունեմ, ինչ խոսք, հավասարապես կուրախանայի, եթե պարզեի, որ երրորդն էլ է աղջիկ, հավասարապես ուրախ եմ նաեւ, որ որդի եմ ունենալու: Դա այլ զգացողություն է, մի քիչ անսովոր, մի քիչ տարօրինակ, բայց եւ հիասքանչ:

Նոր կյանք նվիրելը հրաշքի պես մի բան էբայց խնամքն ու հոգատարությունըժամանակ են պահանջումՕգնողներ ունե՞քեւ արդյոք կհասցնեք մայրականպարտականություններին զուգահեռ նաեւ աշխատել:

- Իսկապես, երեխաները պահանջում են շատ ժամանակ, առավել եւս իմ երեխաները, ովքեր շրջապատված են հոգատարությամբ, ովքեր միշտ պետք է զբաղված լինեն, ում հետ անդադար խաղում եմ, զբաղվում, նրանք ուտում են ժամով, քնում րոպեով, բայց ցանկացած որոշում կայացնելուց առաջ, պետք է վստահություն ու հիմք, որ պատարստ ես ու կարող, քանի որ երեխա ունենալը քմահաճույք, ուղղակի պարտականություն չէ: Եթե պատրաստ չես, նույնիսկ մեկ երեխա իրավունք չունես լույս աշխար բերել ու խորտակել նրան: Մենք տանն ունենք տատիկ՝ Գոռի մայրիկը, ով ամեն հարցում օգնում է ինձ, մայրիկս նույնպես պատրաստակամ ու հոգատար տատիկ է: Շատերն են կողքից ինձ «վախեցնում»՝ ասելով, որ շատ դժվար է լինելու, ինչպե՞ս ես կարողանալու, բայց ես մի վայրկյան անգամ չեմ մտածում դրա մասին, այն սերն ու էներգետիկան, որ ստանում եմ երեխաներիցս, ինձ տալիս են թեւեր, ուժ՝ չքնելու գիշերները, անվերջ ժպտալու ու վայելու մամայությունս:

Ի դեպհայրիկը որդի ունենալու կապակցությամբ յուրահատուկ վերաբերմունք ունի՞:

- Մեր հայրիկը 7-րդ երկնքում է, նա միշտ երազել է բազմազավակ ընտանիքի մասին: Հիմա գրեթե ամեն օր խոսում է տղայի արտաքին տեսքի մասին` մենք գիտենք, որ նա լինելու է կանաչ աչքերով, շիկահեր, 2 մետր հասակ է ունենալու ու շատ գայթակղիչ տղա է լինելու: Դեռ խմբակների հարցին չենք հասել, բայց մանկապարտեզ արդեն տարել ենք մեր ապագա տղային:

Հայտնի է, որ Ռոբերտ եք կոչելու փոքրիկին. երկա՞ր եք մտածել անվան շուրջ:

- Դեռ վաղուց ամուսինս որոշել էր, որ տղայի անունը լինելու է իր հայրիկի անունն, ով, ցավոք, կենդանի չէ: Մենք երկուսս էլ շատ ենք սիրում այդ անունը, հատկապես դրա կարճ տարբերակը՝ Ռոբ:

Իսկ Ձեր ավագ դուստրը պատրա՞ստ է եւս մեկ փոքրիկի «մեծական» խնամք ցուցաբերել:

- Ես այն մայրիկներից չեմ, ով իր ավագ երեխային դեռ փոքրուց ստիպում է իր ուսերին վերցնել փոքրիկի խնամքը, մի շարք պարտականություններ: Դեմ եմ դրան, նա էլ է դեռ երեխա, նա վայելում է իր մանկությունը: Նա Սառայի հանդեպ չունի կոնկրետ պարտականություններ, նա սիրում է քույրիկին, խաղում հետը, հեքիաթ կարդում: Նույնը, կարծում եմ, լինելու նաեւ եղբոր դեպքում: 


 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan