Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


11 կանոն հայտնի մանկաբույժից՝ առողջ երեխա մեծացնելու համար

LIFE

Երեխայի դաստիարակությունը շատ բարդ ու պատասխանատու աշխատանք է, որը հաճախ վախեցնում է նորաթուխ ծնողներին, սակայն մանկաբույժ Սթիվեն Կոուենը ներկայացրել է 11 կանոն, որոնք կօգնեն առողջ ու հաջողակ երեխա մեծացնել:   1.      Երեխայի աճն ու զարգացումը մրցույթ չէ   Ներկայում շատ ծնողներ ուզում են, որ երեխան հնարավորինս արագ մեծանա, սակայն հաշվի չեն առնում, որ կյանքը շատ դեպքերում նման է լինում պտղի հասունացմանը: Որպեսզի պտուղը քաղցր ու հասած լինի, ծառը պետք է ունենա ամուր արմատներ և լավ սնուցվի: Հարկավոր է երեխայի հետ հաճախ զբոսնել, միասին սնվել ու խաղեր խաղալ, իսկ եթե նա մի փոքր մեծ է, ապա կարելի է պատմել սեփական մանկության մասին:   2.      Ընտանեկան ավանդույթները նպաստում են առողջ ու երջանիկ կյանքին   Ընտանեկան ավանդույթներն օգնում են ամրապնդել ընտանեկան կապերը, սեր ու կապվածություն են սերմանում, ինչը կմնա փոքրիկի հետ նրա ամբողջ կյանքի ընթացքում և կպաշտպանի բազմաթիվ անհաջողություններից ու դժբախտություններից:   3.      Կյանքն ընթանում է գալարագծով   Հարկավոր է հաշվի առնել, որ կյանքն ընթանում է գալարագծով, ինչը նշանակում է, որ մարդն ունի մի քանի հնարավորություն որևէ բան սովորելու համար: Կյանքի ամեն նոր փուլում մարդը կրկին ու կրկին բախվում է նույն դասերին, ուստի հարկավոր է ավելի ներողամիտ լինել և չպահանջել, որ երեխաները միշտ ամեն ինչ ճիշտ անեն հենց առաջին անգամից:   4.      Աջակցությունն ու ամենաթողությունը նույնը չեն   Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենաթողությունը ոչ միայն օգտակար չէ, այլև զրկում է երեխային մոտիվացիայից և հաջողության հասնելու ցանկությունից: Հարկ է հիշել, որ աջակցությունը երեխային որևէ բան ինքնուրույն անելու համար ուժ ու ցանկություն տալն է, այլ ոչ թե դա նրա փոխարեն անելը: Երեխան պետք է զգա ծնողի անսահման սերը, ինչի շնորհիվ նա վստահ կլինի, որ սխալվելու դեպքում նրան ոչնչում չեն մեղադրի:   Աջակցությունը կարող է դառնալ որևէ մեծ գործի սկիզբ, մինչդեռ ամենաթողությունը երեխայի մեջ սեփական արժեքավորության զգացում է առաջացնում՝ միևնույն ժամանակ զրկելով նրան վճռականությունից ու խոչընդոտները հաղթահարելու ցանկությունից:   5.      Ծնողի լավագույն ուսուցիչը երեխան է   Փոքրիկ երեխաները հետևում են ծնողների յուրաքանչյուր քայլին՝ փորձելով հասկանալ այս անհասկանալի ու խենթ աշխարհը: Նրանք ուսումնասիրում են ծնողներին և նրանց բոլոր թերությունները, ուստի բարկանալիս հարկ է հիշել, որ այդ զայրույթի հիմքերը ոչ թե երեխայի մեջ են, այլ ծնողի: Նման դեպքերում հարկավոր է հանգստանալ և փորձել հասկանալ, թե ինչ է երեխան սովորեցնում ծնողին: Լավ ծնողների գաղտնիքներից մեկն այն է, որ երեխայի հանդեպ տածած սիրո համար նրանք ցանկանում են փոխել իրենք իրենց:   6.      Ախտանշանի միջոցով մարմինը հասկացնում է, որ հարկավոր է որևէ բան փոխել   Լավ բժիշկն ախտանշանից ազատվելու փոխարեն փորձում է հասկանալ, թե ինչի մասին է վկայում այդ ախտանշանը: Առհասարակ մարդկային մարմինը բավական խելացի է և կարող է շատ բան պատմել առողջական վիճակի մասին: Հարկ է հիշել, որ, օրինակ, այնպիսի ախտանշանը, ինչպիսին է բարձր ջերմությունը բնավ խնդիր չէ, սակայն այն, ինչի հետևանքով բարձրացել է ջերմությունը, կարող է լինել խնդիր (սակայն կարող է և չլինել): Բարձր ջերմությունը պարզապես միջոց է, որի օգնությամբ մարմինը փորձում է հաղթահարել ստեղծված իրավիճակը: Եթե երեխան բարձր ջերմությունից բացի որևէ այլ ախտանշան չունի, ապա այն իջեցնելու կարիք չկա, քանի որ նրա մարմինը պարզապես փորձում է հավելյալ ջերմության միջոցով ամրապնդել իմունային համակարգը: Այս դեպքում պարզապես հարկավոր է օգնել օրգանիզմին և հնարավորինս շատ տաք հեղուկ ու օգտակար սնունդ տալ փոքրիկին:   7.      Պատրաստ եղեք   Որպեսզի երեխայի իմունային համակարգն ամուր լինի, այն պետք է «սովորի» հիվանդանալ ու բուժվել, ուստի, երեխային ամեն կերպ հիվանդույթուններից պաշտպանելով, ծնողները զրկում են նրանց բուժվելու ունակությունից: Մշտապես վախի մթնոլորտում ապրելու փոխարեն հարկավոր է պատրաստ լինել հաղթահարել խնդիրները և օգնել երեխային ապաքինվել: Բացի այդ, հիվանդանալու դեպքում տխրելու փոխարեն, հարկավոր է ուրախանալ, երբ փոքրիկն ապաքինվի:   8.      Ապաքինման համար ժամանակ է հարկավոր   Որոշ հիվանդությունների դեպքում հարկավոր են արագ ազդող արդյունավետ դեղամիջոցներ, սակայն հիմնականում միայն արդյունավետ դեղամիջոցները բավական չեն և փոքրիկի ապաքինման համար ժամանակ է հարկավոր: Հարկ է հիշել, որ ապաքինման համար կան փուլեր, որոնք բոլորն էլ հարկավոր է անցնել: Մարմինը պետք է սովորի ինքնուրույն հաղթահարել հիվանդությունները, ուստի պետք չէ  խոչընդոտել այդ գործընթացին:   9.      Ապրելու ունակությունը բաց թողնելու ունակությունն է   Որևէ բանից հրաժարվելն ու բաց թողնելը ոչ միշտ է հեշտ լինում, սակայն ամեն երեխա դա անում է յուրովի: Թերևս բաց թողնելու ունակության ամենազարմանալի և յուրահատուկ մեթոդը, որը ծնողը սովորում է երեխայից, խաղերն են, որոնք ազատում են մարդուն՝ օգնելով այդքան լուրջ չվերաբերվել ինքներս մեզ:   10.  Վստահեք ինքներդ ձեզ, քանի որ ծնողից լավ երեխային ոչ ոք չի ճանաչում   Ծնողներին հաճախ թվում է, թե իրենք միևնույն ժամանակ ամեն ինչ գիտեն և ոչինչ չգիտեն, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մոր ինտուիցիան շատ ավելի հզոր է, քան լաբորատոր հետազոտությունները, ուստի անհրաժեշտ է ավելի ուշադիր լինել երեխայի հանդեպ, լսել նրան, փորձել հասկանալ և միշտ հետևել ինտուիցիային:   11.  Աշխատեք տեսնել խնդիրն ամբողջությամբ   Հարկ է հիշել, որ կյանքին անհրաժեշտ է նայել որպես ամբողջական երևույթի, այլ ոչ թե ուշադրությունը կենտրոնացնել ներկայում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Կյանքին կողքից նայելը կօգնի հասկանալ, որ իրականում այն իմաստությունն ու կարեկցանքը, որի կարիքը մարդն ունեցել է, միշտ նրա հետ են եղել: 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan