Սասունիկում երկու ավտոտնակի տանիք և 350 հակ անասնակեր է այրվել
SOCIETYԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 15-ին, ժամը 23:12-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 33-րդ փողոցում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են 33-րդ փողոցում գտնվող անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը և անասնագոմին հարակից 2 ավտոտնակների տանիքները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:55-ին, մարվել՝ 01:11-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել են մոտ 350 հակ անասնակեր և ավտոտնակների տանիքներն՝ ամբողջությամբ (մոտ 30 քմ):
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



