Արաբական 6 երկրներ ՖԻՖԱ-ից պահանջել են Քաթարին զրկել ԱԱ-2022-ի անցկացման իրավունքից
INTERNATIONAL NEWSԱրաբական 6 երկրներ խմբակային նամակ են ուղարկել ՖԻՖԱ-ին՝ պահանջելով Քաթարին զրկել ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնության անցկացման իրավունքից: Այդ մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:
«Այդ երկրները ՖԻՖԱ-ին նախազգուշացրել են երկրպագուներին սպառնացող վտանգի մասին մի երկրում, որը համարվում է ահաբեկչության բազա»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է The Local-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին արաբական 5 երկրներ (ԱՄԷ, Եգիպտոս, Բահրեյն, Սաուդյան Արաբիա, Եմեն եւ Լիբիա) որոշել էին խզել Քաթարի հետ դիվանագիտական կապերը՝ այդ երկրին մեղադրելով ահաբեկչական խմբավորումներին աջակցելու եւ Բահրեյնի ներքին գործերին խառնվելու մեջ: Ավելի ուշ նրանց միացել էին եւս մի քանի երկրներ:
ԱԱ-2022-ը Քաթարում անցկացվելու է նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



