Ֆլորիդայում առաջացած ճեղքվածքը երկու տուն եւ նավակ է կլանել
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Ֆլորիդա նահանգում առաջացած ճեղքվածքը երկու տուն եւ նավակ է կլանել: Պասկո շրջանի հանրային անվտանգության ղեկավարի օգնական Քեւին Հաթրին նշել է, որ ճեղքվածքի լայնությունը 76 մետր է, խորությունը՝ 15 մետր: Սա ամենամեծ ճեղքվածքն է վերջին 30 տարվա ընթացքում:
AmericaRU.com-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ, ճեղքվածքը 11 տուն է վնասել. 3 տուն մասամբ փլուզվել է, մնացյալները թեթեւ վնասներ են կրել: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Բոլոր շենքերն ապահովագրված են եղել, բնակիչները փոխհատուցում կստանան:
Երկրաբաններն ուսումնասիրում են ճեղքվածքի առաջացման պատճառները:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



