Անցանկալի մազերից ազատվելու այս միջոցը մաշկին երկար ժամանակով հարթություն կնվիրի
LIFEԲաղադրատոմս, որը ոչ միայն կօգնի դեպիլյացիա անել, այլև մաքրում է մաշկի եղջերացած շերտը:

Ինչպես ազատվել անցանկալի մազերից
Բաղադրիչները՝
- 1 թ. գ. կերակրի սոդա
- 1 ճ. գ. սուրճի մրուր
- Մի քանի կաթիլ ձիթապտղի կամ կոսմետիկ յուղ

Պատրաստումը՝
Խառնիր սուրճի մրուրը և սոդան:
Որպեսզի միջոցը չափազանց չոր չստացվի, մի քանի կաթիլ յուղ ավելացրու:
Բաղադրիչները լավ խառնիր մինչև համասեռ զանգված ստացվի:
Ստացված խառնուրդը քսիր անցանկալի մազերով հատվածներին՝ մաշկը նախապես պահիր գոլորշու վրա լոգարանում կամ վաննայում:
Սկրաբը հավասար շերտով քսիր և մերսիր մոտ 10-15 րոպե:
Հետո լվա տաք ջրով:

Այս միջոցն ամեն օր օգտագործիր, դեպիլյացիայի կուրսը 1 շաբաթ է:
Միայն թե աշխատիր միջոցը հավասար քսել:
Նկատի ունեցիր, որ այս միջոցը ավելի լավ է՝ չքսել բիկինի գոտուն, քանի որ այդ հատվածի մաշկը շատ նուրբ է:
Բայց ոտքերի և ձեռքերի համար դա պարզապես իդեալական տարբերակ է:
Արդեն մեկ շաբաթ անց գեղեցիկ հարթ մաշկ կունենաս:


1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



