Անգլիայի ֆուտբոլի U-19 հավաքականը հաղթեց Եվրոպայի առաջնությունը
SPORT2017թ. ամռանը երիտասարդ անգլիացիները թագավորում են ֆուտբոլային աշխարհում: Հունիսին Անգլիայի հավաքականը՝ բաղկացած 20 տարին չլրացած ֆուտբոլիստներից հաղթեց Աշխարհի առաջնությունը, իսկ հուլիսին նրանց ավելի երիտասարդ ընկերները դարձան Եվրոպական առաջնության հաղթողներ: Եզրափակիչ խաղում «առյուծների» հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Պորտուգալիայի հավաքականին: Պորտուգալիան այս խաղում ընդհանրապես գոլ չխփեց. Դյուջոն Սթերլինգը 56-րդ րոպեին գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Անգլիացիների կազմում գոլերի հեղինակ դարձան Իսա Սուլիմանը և Լուկաս Նմեչան: Խաղում կարմիր քարտ ստացավ անգլիացի ֆուտբոլիստ Տայիո Էդունը (86-րդ րոպե): Անգլիան U-19 մրցաշարում հաղթեց պատմության մեջ առաջին անգամ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



