Իրանում ԱՄՆ-ի քաղաքացին «ներդրվելու փորձի» համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
INTERNATIONAL NEWSԻրանի դատարանը հատուկ ծառայությունների կողմից ձերբակալված ԱՄՆ քաղաքացուն դատապարտել է տասը տարվա ազատազրկման՝ «ներդրվելու» փորձի համար: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի դատական համակարգի պաշտոնական ներկայացուցչին:
«Ամերիկացին, ով ունի ևս մեկ քաղաքացիություն (ոչ իրանական), հայտնաբերվել և ձերբակալվել է հատուկ ծառայությունների կողմից: Նա ժամանել է ներդրվելու առաքելությամբ և դատապարտվել է տասը տարվա ազատազրկման»,- հայտարարել է դատական համակարգի ներկայացուցիչ Հոլամհոսեին Մոհսենի Էջեին տեղական հեռուստաատեսությամբ հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ:
Հաղորդվում է, որ դատապարտյալը բողոքարկել է դատարանի որոշումը:
Դատապարտյալի անունը և գործի այլ հանգամանքներ չեն հաղորդվում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



