Թրամփն ապրիլից հունիս փաստաբանների ծառայությունների համար շուրջ 700 հազար դոլար է ծախսել
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլին հունիսն ընկած ժամանակահատվածում փաստաբանների ծառայությունների համար 677.826 դոլար է ծախսել: Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալները:
Այդ գումարից 50 հազար դոլար հունիսի 27-ին փոխանցվել է նյույորքցի փաստաբան Ալան Ֆութերֆասին, որը ներկայացնում է Դոնալդ Թրամփ կրտսերի շահերը, հաղորդում է Ինտերֆաքսը:
Փոխանցումն արվել է, որ The New York Times-ը տեղեկություն է հրապարակել ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ Թրամփ կրտսերի հանդիպման մասին եւ գրեթե երկու շաբաթ առաջ այն բանից, երբ պաշտոնապես հայտնի է դարձել, որ Ֆութերֆասը ներկայացնելու է ամերիկյան նախագահի որդու շահերը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



