Վերաքննիչը մերժել է Կարո Եղնուկյանի բողոքը
SOCIETYՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի բողքը` ընդդեմ քննչական ծառայության եւ դատախազության անգործության:
Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանում նշել է, որ քննիչը որևէ գործողություն չի կատարել, բոլոր հարցերը մնացել են անպատասխան` նույնիսկ մեղադրանքը փոխելուց հետո: Իսկ Կարո Եղնուկյանը նշել է որ իրեն առաջադրված մեղադրանքի հիմքերը քննիչն ու դատախազը իրեն չեն պարզաբանել, մինչդեռ օրենքով այդպիսի պարտավորություն ունեն:
Կարո Եղնուկյանին մեղադրում են պատանդներին պահելուն օժանդակելու (Քրեական օրենսգրքի 38-218 հոդված) ու զավթած շենքները եւ շինությունները պահելուն օժանդակելու (Քրեական օրենսգրքի 38-219 հոդված) մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



