Վթար Գյումրի-Ամասիա ավտոճանապարհին. Վարորդի վիճակը ծանր է
SOCIETYՀուլիսի 16-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կապս գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի 34 MZ 166 պետհամարանիշի (վարորդ՝ 1940 թ. ծնված Գ. Վ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետեւանքով ուղեւոր՝ 1997 թ. ծնված Ա. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



