Ժոզե Մոուրինյու. Կփորձարկենք Լուկակու-Ռեշֆորդ հարձակողական զույգը
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» հետ հանդիպման արդյունքը:
Մանչեսթերցիները հաղթել էին 5:2 հաշվով, իսկ գոլերից մեկի հեղինակ էր դարձել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Այսօր Ռեշֆորդը խաղում էր մի թիմում, իսկ Լուկակուն` մյուսում: Նախամրցաշրջանի ժամանակ կփորձենք նրանց օգտագործել միասին: Կարծում եմ, որ դա կարող է ստացվել:
Անցած տարի բոլորը վստահ էին, որ Ռեշֆորդին բարդ կլինի խաղալ: Արդյունքում նա դարձավ դաշտում ամենահաճախ հայտնված երեք ֆուտբոլիստներից մեկը»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



