Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


11 բան առողջության մասին, որ կարող են պատմել եղունգները

LIFE

Եղունգները խնամելու համար մենք բավական շատ ժամանակ և միջոցներ ենք ծախսում։ Սակայն դրանք ոչ միայն էսթետիկական նշանակություն ունեն։ Ըստ եղունգների տեսքի՝ կարելի է դատողություններ անել առողջության մասին։ Adme.ru-ն ներկայացրել է, թե ինչ կարող են պատմել եղունգները մեր առողջության մասին։ 1. Սպիտակ հետքեր։ Հավանական պատճառը վնասվածքն է։ Սրանք առողջության համար վտանգ չեն ներկայացնում և սովորաբար առաջանում են փոքր վնասվածքների դեպքում։ Այլ դեպքերում դրանք կարող են վկայել վիտամինների անբավարար քանակի մասին։ 2. Հորիզոնական սպիտակ գծեր։ Հորիզոնական գծերը կարող են առաջանալ եղունգի վնասվելու, ինչպես նաև՝ ցինկի և կալցիումի անբավարար քանակի հետևանքով։ Առավել հազվադեպ դեպքերում դրանք կարող են վկայել այնպիսի հիվանդությունների մասին, ինչպիսիք են պսորիազն ու դիաբետը։ Այդ դեպքում դուք կնկատեք հորիզոնական գծեր մի քանի եղունգների վրա միաժամանակ։ 3. Ուղղահայաց ակոսներ։ Սա կուտիկուլայի կամ եղունգի հիմքի վնասման հետևանք է, ինչպես նաև կարող է վկայել վիտամին B12-ի, ցինկի և մագնեզիումի անբավարար քանակի մասին։ 50 տարեկանից մեծ անձանց դեպքում սրանց հայտնվելը նորմալ երևույթ է, քանի որ մեր եղունգները ծերանում են նույն կերպ, ինչ դեմքը։ 4. Դեղին եղունգներ։ Եղունգների դեղնության ամենահաճախ հանդիպող պատճառները ծխելն ու ակրիլով լիցք անելն է։ Հազվադեպ դեպքերում սա կարող է վկայել սնկի, վահանաձև գեղձի հիվանդության, դիաբետի, ռեսպիրատոր հիվանդությունների առկայության մասին։ 5. Սպիտակ եղունգներ։ Եթե եղունգներն անսպասելիորեն սպիտակել են, դա կարող է սկսվող հեպատիտի կամ այլ խնդիրների նշան լինել։ 6. Կապտագույն եղունգներ։ Սա վկայում է այն մասին, որ օրգանիզմը թթվածնի պակաս ունի։ Սա կարող է կապված լինել թոքերի խնդիրների հետ։ Եթե այսպիսի խնդիր եք նկատել, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։ 7. Անհարթություններ։ Այս խնդիրը կարող է առաջանալ չհավասարակշռված սննդակարգի, հարդարման ընթացքում վնասվելու և նույնիսկ սթրեսի արդյունքում։ Հազվադեպ դեպքերում սա կարող է վկայել պսորիազի կամ արթրիտի մասին։ Այս դեպքում եղունգը դառնում է թափանցիկ, իսկ մաշկը՝ կարմիր-շագանակագույն։ 8. Փխրուն եղունգներ։ Ինքներս ենք մեղավոր, եթե եղունգները, չհասած մատների ծայրին, ջարդվում են։ Եթե նման խնդիր ունեք, խորհուրդ է տրվում սպասքը լվանալիս ձեռնոցներ օգտագործել, քիչ օգտագործել լաքը մաքրող միջոցներ։ Հազվադեպ դեպքերում եղունգները փխրուն են դառնում վահանաձև գեղձի հիվանդության, A, B, C վիտամինների անբավարար քանակի հետևանքով։ 9. Մուգ գծեր եղունգների վրա։ Սրանք կարող են առաջանալ ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ մեխանիկական վնասվածքների, նյութափոխանակության հետ կապված խնդիրների հետևանքով։ Որոշ ազգերի դեպքում այսպիսի գծերի առկայությունը նորմալ է՝ կապված մաշկի պիգմենտավորման հետ։ Կարող են լինել նաև դեպքեր, երբ սրանց առաջացումը կապված է մելանոմայի հետ։ Այդ պատճառով էլ գերադասելի է խորհրդակցել բժշկի հետ։ 10. Գդալի նման եղունգներ։ Սա վկայում է օրգանիզմում երկաթի անբավարար քանակի, կամ հակառակը՝ դրա հավելյալ քանակի մասին։ Եղունգի այսպիսի ձևը կարող է փոխանցվել նաև ժառանգականորեն։ Երեխաների դեպքում այսպիսի եղունգների առկայությունը նորմալ է՝ կապված օրգանիզմի ձևավորման հետ։ Դպրոցական տարիներին արդեն, ճիշտ սնվելու դեպքում եղունգները պետք է ուղղվեն։ 11. Շագանակագույն բծեր։ Եթե եղունգը մեխանիկական վնասվածք չի ստացել, ապա այս բծերի առկայությունը կարող է վկայել էնդոկարդիտի առկայության մասին։  

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder