Երկար աշխատանքային ժամը կարող է հանդիսանալ սրտի առիթմիայի առաջացման պատճառ
PHOTOՊարզվում է, որ 55 ժամից ավելի տևող աշխատանքային շաբաթը կարող է հանգեցնել առիթմիայի առաջացման: Past.am-ը ձեր ուշադրությանն է ներայացնում Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների՝ երկար ժամանակ իրականացրած հետազոտության արդյունքում կատարած եզրահանգումը.
BBC-ի հաղորդմամբ, առիթմիան սրտի ռիթմի խանգարման ամենատարածված ձևերից մեկն է, որը կարող է հանգեցնել նույնիսկ ուղեղի կաթվածի:

Գիտնականները ուսումնասիրության են ենթարկել շուրջ 85 000 աշխատակցի առողջական վիճակը, որոնց միջին տարիքը կազմել է 43.4 տարեկան: Փորձի սկզբում նրանցից որևէ մեկը առիթմիա չի ունեցել:
Գիտնականները մասնակիցներին հետևել են մոտ 10 տարի` ուսումնասիրելով նաև նրանց հիվանդության պատմությունը: Պարզվել է, որ շաբաթական 55 ժամից ավելի աշխատողների մոտ առիթմիա ձեռք բերելու վտանգը 1.5 անգամ ավելի մեծ է, քան շաբաթական 35-40 ժամ աշխատողների մոտ:

Հետազոտողները նշում են նաև, որ երկար աշխատողների կյանքը ավելի քիչ առողջ է, քան մյուսներինը, քանի որ նրանք ֆիզիկապես քիչ ակտիվ են և հաճախ տառապում են ճարպակալությունից և ալկոհոլի չարաշահումից:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
3
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
4
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
5
Spring Promotion at Megamall from Idram&IDBank



