Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը
INTERNATIONAL NEWSԲելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Հանդիպումը անց է կացվում Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեի նախագահությամբ: Խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Հանդիպումը կանցկացվի ընդլայնված կազմով և կքննարկվեն այնպիսի օրակարգային խնդիրներ, ինչպիսիք են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցությանը և դրանց հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



