Հայաստանը յուրաքանչյուր տարի պաշտպանությանն ուղղվող բյուջետային միջոցները կավելացնի 26-27 միլիարդ դրամով
SOCIETYՀայաստանի Պաշտպանության նախարարության 2017թ. բյուջեով նախատեսված ծախսերը՝ ներառյալ կապիտալ ծախսերը, կազմում են շուրջ 226 միլիարդ դրամ: Այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ Հանքավանում հրավիրված մամուլի ասուլիսում՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր տարի նախատեսվում է պաշտպանության ոլորտում հատկացումն ավելացնել 26-27 միլիարդ դրամով:
«Թիրախավորված է ոչ թե անվանական ցուցանիշը, այլ՝ պաշտպանության ոլորտին հատկացվող գումարները՝ ՀՆԱ-ի չորս տոկոսի սահմաններում: Ծրագրվում է մինչև 2020թ. ունենալ պաշտպանությանն ուղղվող 500-600 միլիոն դոլարի բյուջե»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



