Թուրքական Յուքսեքօվայում ոստիկանության կրակոցից երկու քաղաքացի է զոհվել
SOCIETYԹուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքօվա գավառում, որտեղ բախումներ են ընթանում Քրդական աշխատավորական կուսակցության և ոստիկանության միջև, քաղաքացիական անձանց շրջանում զոհեր են գրանցվել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Հոկտեմբերի 16-ին Յուքսեքօվայում ոստիկանության արձակած կրակոցի հետևանքով զոհվել է երկու երիտասարդ քաղաքացիական անձ: Նրանցից մեկը` 20-ամյա Ազադը, մահացել է տեղում, իսկ մյուսը` Դիյար Աքընը, ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



