Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ամուսիններին տրվող ամենավնասակար խորհուրդները

LIFE

Միֆ #1  «Որքան քիչ շրջապատի մարդիկ իմանան ձեր անձնական կյանքի մասին, այնքան երջանիկ այն կընթանա»: Առաջին հայացքից կարծես թե ամեն ինչ ճիշտ է։ Իսկապես, ինչո՞ւ կեղտը տնից դուրս հանել` ամուսնական կոնֆլիկտների մեջ ներգրավելով ինչ-որ մեկի մորը, ընդհանուր ընկերներին, մորաքույր-հորաքույրներին կամ, ասենք, երեխայի դասղեկին: 3-րդ կողմի ներկայությունն ընտանեկան կոնֆլիկտների ժամանակ իրոք վատ գաղափար է, սակայն ոչինչ չասելը նույպես լավ չէ թեկուզ հենց միայն ընտանեկան բռնությունները չբարձրաձայնելու տեսանկյունից: Շարունակ լռելու, պարփակվելու ժամանակ էլ հենց ծախսվում են այն ուժերը, որոնք հակառակ պարագայում կուղղվեին ձեր հարաբերությունների ամրապնդմանը: Այդ իսկ պատճառով էլ Ձեզ մոտ վստահություն ներշնչող մարդուն անպայման պատմեք, եթե Ձեր ամուսինը Ձեզ վրա ձեռք է բարձրացնում, մեղադրում և ստորացնում է, վերահսկում է յուրաքանչյուր լուման կամ առանց պատճառի անվերահսկելիորեն խանդում է: Կարող եք շատ մտերիմ, բայց ոչ արյունակից մարդուն պատմել նաև թեթև մտահոգությունների մասին: Այդ բողոքները երբեմն օգնում են թեթևանալ, հանգստանալ, նաև սեփական խնդիրներին կողքից նայելու հնարավորություն են տալիս: Իհարկե, եթե վստահ եք, որ այդ մարդը, գույները խտացնելով, չի պատմելու Ձեր խնդիրն այլ մարդկանց:

Միֆ #2 «Իմաստուն կինը կլսի, գլխով համաձայնության նշան կանի ու կանի իր ուզածը»: Միգուցե, սակայն, մեծ է հավանականությունը, որ իմաստուն տղամարդն ամենայն հավանականությամբ երկար չի դիմանա այդպիսի միության մեջ: Ի՞նչ պիտի զգա մարդը, ով տեսել է, որ իր հետ ուրախությամբ համաձայնել են, սակայն հետո հայտնաբերում է, որ ոչ մի պայմանավորվածություն չի կատարվել: Հավանաբար սկզբնական շրջանում կմտածի, որ կամ Դուք ճիշտ չեք հասկացել, կամ ինքն է սխալ բացատրել: Բայց եթե նման վարքագիծն անընդհատ կրկնվի, նա կբարկանա և լավագույն դեպքում՝ կխոսի այդ մասին, չնայած դա քիչ հավանական է: Ավելի շուտ նա ինքն էլ կվարվի Ձեզ հետ նույն կերպ, քանի որ «լսել և անել ուզածիդ պես» մոտեցումն իմաստուն տեսակետ չէ, այլ պասիվ ագրեսիա և սաբոտաժ: Եթե Դուք ինչ-որ բանի հետ համաձայն չեք, դա քննարկման առարկա է, այլ ոչ թե՝ պարտիզանական շրջանցումների:

Միֆ #3 «Ձեր վատ տրամադրությունը Ձեզ պահեք. արտահայտեք միայն դրականը»: Զգացմունքները պահել ներսում, պարփակվել կեղծ ժպտալով՝ այն տակտիկան է, որը երջանկություն չի բերում: Պարզ է, որ խոսքն այն մասին չէ, որ պետք է կողակցի վրա թափել օրվա ընթացքում կուտակված ողջ զայրույթը. Դա, իհարկե, ճիշտ չէ և անազնիվ է: Բայց կարևոր է նշել, որ Դուք ծանր օր եք ունեցել, և այդ պատճառով էլ վատ տրամադրություն ունեք: Հարազատներն ու մտերիմները նաև նրա համար են, որպեսզի կիսեն Ձեր և ուրախությունը, և տխրությունը: Ավելին, Ձեր լարվածությունը Ձեր կողակիցը հավանաբար կնկատի էլ, և չիմանալով`պատճառն ինչն է, իրեն մեղավոր կհամարի: Սա արդեն դատարկ տեղում վեճի թեմա է:

Միֆ #4 «Առանց հաշտվելու անկողին մի մտեք»: Իրականում գերազանց խորհուրդ է: Տխուր է, երբ մահճակալի տարբեր անկյուններում լարված գիշեր եք անցկացնում, սակայն պետք է հասկանալ, թե ինչ ասել է՝ հաշտություն: Եթե վեճն աննշան թեմայի շուրջ է, և բավարար են միայն ներողությունները, ապա, իհարկե, ավելի լավ է գրկախառնվել և, միմյանցից ներողություն խնդրելով՝ հանգիստ պառկել քնելու: Այլ բան է, եթե սուր կոնֆլիկտ է եղել, և հաշտվելը ամուսիններից գոնե մեկը հասկանում է այսպես` պարզել ամեն ինչ ամենայն մանրամասնությամբ և չպառկել քնելու, քանի դեռ ամեն ինչ ասված չէ: Որոշ կոնֆլիկտային թեմաներ քննարկամ և լուծումներ գտնելու համար կարող են պահանջել տևական ժամանակ: Այդ դեպքում պատկերացրեք, որ արդեն կեսգիշեր է, առավոտյան վաղ աշխատանքի եք, բայց երկուսդ էլ հոգնած եք, զայրացած և անտրամադիր, բայց պատրաստվում եք հարաբերություններ պարզել: Գուցեև տարբերակ է, բայց քիչ է հավանական, որ այդ իրավիճակում կարելի է գալ ընդհանուր հայտարարի: Սա պայթյունավտանգ իրավիճակ է: Ի՞նչ անել այս պարագայում: Ամենաօպտիմալ տարբերակը հարցի քննարկումը մինչև հաջորդ օրը տեղափոխելն է, քանի որ այդ դեպքում տաք գլխով գիշերը քննարկումներ անելիս հանկարծ չեք հանգի ամուսնալուծվելու և գույքը կիսելու որոշմանը:

Միֆ #5 «Տանը եղած տրամադրության համար կինն է պատասխանատու»: Հիշեք. հարաբերությունների համար միշտ երկուսով են պատասխանատվություն կրում: Մեկի համար կարևոր է, որ ամուսինը լսի, թե ինչպես է իր օրն անցել, մանրամասն հարցեր տա, հետաքրքրություն ցուցաբերի, մյուսին դա, հնարավոր է, որ նյարդայնացնի: Բայց դրա փոխարեն՝ նա գերադասում է, որ անհաջողության կամ վատ տրամադրության դեպքում իրեն սփոփեն: Բայց թե ով տվյալ պահին կլինի ասողի կամ լսողի, ինչպես նաև՝ բողոքողի կամ սփոփողի դերում, կախված է միայն ամուսինների բնավորությունից և կոնկրետ իրավիճակից, այլ ոչ թե նրանց սեռից: Թե ինչպես են ամուսինները կիսում էմոցիոնալ պարտականությունները, խիստ անհատական է, և հստակ դերաբաշխում չի ենթադրում: Այս մոլորությունը վտանգավոր է նաև նրանով, որ ճգնաժամային իրավիճակներում կինն իրեն պատասխանատու է զգում կատարվածի համար, ինչը, իհարկե, այդպես չէ: Կարող է և հակառակը լինել: Այնպես որ, տան մթնոլորտի համար ամուսինները երկուսով են պատասխանատվություն կրում:

Միֆ #6 «Եթե դուք երկուսով էլ ինքնաբավ մարդիկ եք, ապա ոչ ոք ոչ մեկի ոչինչ պարտք չէ»: Այս դեպքում այնքան էլ հասկանալի չէ, թե այդքան ինքնաբավ մարդու ինչին է պետք զույգը, և կա՞ն արդյոք ընդհանրապես իրականում ինքնաբավ մարդիկ: Էմոցիոնալ բարեկեցության համար մեզ բոլորիս էլ պետք են մտերիմ մարդիկ, ջերմություն և աջակցություն: Մարդն իր բնույթով սոցիալական էակ է: Այդ պատճառով էլ բացարձակ կամ ամբողջական ինքնաբավություն ասվածն ուտոպիա է: Եվ հատկապես ամուսնության մեջ այդպես չի լինում: Մարդիկ միություն են կազմում հենց այն բանի համար, որպեսզի կապված լինեն, կիսեն միմյանց կյանքը, մտահոգությունները և ուրախությունները: Լավ է, երբ այդ դեպքում նրանք ունենան իրենց անձնական հետաքրքրությունները, զբաղվածությունը կամ ժամանակ սեփական անձի համար, սակայն, եթե ինքնաբավություն ասելիս՝ ենթադրվում է հանգստյան օրերն անընդհատ իրարից առանձին անցկացնել և ընդհանուր շահերի բացակայություն, ապա դա արդեն ամուսնության մեջ կամ հարաբերություններում ճգնաժամի մասին է վկայում: Ամուսնական հարաբերությունները ենթադրում են նաև այլ մարդու հանդեպ որոշակի պատասխանատվության չափ, և ուրեմն երբեք պետք չէ ասել, որ իրար ոչինչ պարտք չեք: Այդպես իրեն կարող է թույլ տալ արտահայտվել միայն միայնակ մարդը:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan