Տեղեկություն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերաբերյալ
SOCIETYՎրաստանի ավտոճանապարհների վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վրա «Վրացական ռազմական ճանապարհ» ՍՊԸ-ն՝ ժայռեր մագլցողների միջոցով իրականացնում է ճանապարհին հարող ժայռոտ լանջերի մաքրում, որի պատճառով անհրաժեշտ է պարբերաբար ժամանակավորապես կանգնեցնել ավտոմեքենաների երթևեկությունը:
Մասնավորապես, նախատեսվում է ճանապարհը փակել օրական մի քանի անգամ 2 ժամով հուլիսի 17-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ՝ առավոտյան ժամը 07:00-ից երեկոյան ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում:
Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության և համակարգման ներքո:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



