ՊԲ որևէ զորամասում միջադեպ չի արձանագրվել. Սենոր Հասրաթյանի հերքումը
SOCIETYԱդրբեջանական լրատվամիջոցների կողմից հուլիսի 17-ին տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է մեկ սպա և մեկ ժամկետային զինծառայող, իրականությանը չի համապատասխանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը՝ նշելով, որ Պաշտպանության բանակի որևէ զորամասում նման միջադեպ չի արձանագրվել:
«Ուղղակի, սովորության համաձայն, հակառակորդ կողմը նման ապատեղեկատվություններով փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն և այդ կերպ ապատեղեկացնել ինչպես իր, այնպես էլ մեր հասարակությանը»,- ասել է Հասրաթյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



