Ղազախստանն առաջարկել է ՀԱՊԿ-ում ակտիվացնել կիբերսպառնալիքների դեմ պայքարը
INTERNATIONAL NEWSՂազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդրահմանովը, երկուշաբթի ելույթ ունենալով Մինսկում ընթացող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, առաջարկել է ակտիվացնել կիբերսպառնալիքների դեմ պայքարում համագործակցությունը, նշված է երկրի ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տեղեկություններով՝ Աբդրահմանովը նշել է, որ Ղազախստանը կարեւոր նշանակություն է տալիս ժամանակակից մարտահրավերների եւ սպառնալիքների դիմակայման համատեղ միջոցառումներին, որոնք հիմնականում անդրսահմանային բնույթ ունեն: Նա հատուկ ուշադրություն է դարձրել կիբերանվտանգության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ապօրինի օգտագործման խնդրին, ինչպես նաեւ հայտնել է Ղազախստանում երկրի նախագահի նախաձեռնությամբ ստեղծվող «Կիբերվահան» ծրագրի մասին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



