«Բանանցը» պարտությամբ է ավարտել Վրաստանում ուսումնամարզական հավաքը
SPORTՎրաստանում իր ուսումնամարզական հավաքն անցկացնող Երևանի «Բանանցը» ստուգողական խաղում 0-1 հաշվով պարտվել է վրացական «Ցխումիին»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միակ գոլը խփվել է առաջին կեսում՝ 11 մետրանոց հարվածով:
«Բանանցը» հանդես է եկել հետևյալ մեկնարկային կազմով.
Հենրի Ավագյան ֊ Ժիրայր Մարգարյան, Գագիկ Մաղաքյան, Գևորգ Խուլոյան, Հայկ Սարգսյան ֊ Արամ Խամոյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Մարտին Գրիգորյան, Էրիկ Ավետիսյան, Օգնեն Կրասիչ ֊ Հայկ Ոսկանյան։
Կազմից բացակայել են մի շարք առանցքային ֆուտբոլիստներ:
Սա հայկական թիմի վերջին ստուգողական խաղն էր Վրաստանում: Ավելի վաղ «Բանանցը» պարտվել էր Գորիի «Դիլային» (1-3) և հաղթել Թբիլիսիի «Լոկոմոտիվին» (4-3):
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



