ՃՏՊ Տաշիր քաղաքում. վարորդը սրտի կաթվածից մահացել է
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 17-ին, ժամը 17:35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes Benz» մակնիշի 14 PP 555 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1965 թ. ծնված Լ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում: Վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1970 թ. ծնված Ա. Ա.-ը ստացել է մարմնական վնասվածքներ: Վերջինս հրաժարվել է բուժօգնությունից:
Ըստ դեպքի վայրում գտնվող բժիշկների՝ Լ. Ա.-ը մահացել է սրտի կաթվածից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



