Վենեսուելայում 5 ձերբակալված ոստիկան որպես բողոքի նշան կարել է բերանները
INTERNATIONAL NEWSՎենեսուելայում կալանքի տակ գտնվող հինգ ոստիկան կարել է բերանները՝ որպես ապօրինի ազատազրկման դեմ բողոքի նշան: Այս մասին հայտնում է Efecto Cocuyo-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ լրագրող Ռիկորդո Դյուրանի սպանության կասկածով ընդհանուր առմամբ ձերբակալվել է 14 ոստիկան: Հետաքննության արդյունքում դատախազությունը եկել է եզրակացության, որ ոստիկանները ներգրավված չեն հանցագործության մեջ, սակայն նրանք դեռևս ազատ չեն արձակվել:
«Մինչ այժմ մենք չենք ստացել մեր պահանջների պատասխանը: Մեր առողջությունը վատթարանում է»,-ասել են ոստիկանները:
Նշվում է, որ դրանից առաջ ձերբակալված ոստիկանները 22 օր հացադուլ են արել: Հուլիսի 3-ից նրանց բարեկամները նույնպես հացադուլ են անում՝ որպես բողոքի նշան:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



