Իրանի նախագահի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել
SOCIETYԻրանի նախագահ Հասան Ռոուհանիի եղբայր Հուսեյն Ֆերեյդունը գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով իրանական լրատվամիջոցներին:
Ձերբակալությունից մեկ օր անց դատարանը համաձայնել է նախագահի եղբորը գրավի դիմաց ազատ արձակել: Նախապես սահմանվել է, որ Ֆերեյդունը դատարանին պետք է 13.3 միլիոն դոլար վճարի, սակայն դատարանը համաձայնել է գումարի չափն իջեցնել մինչև 8.3 միլիոն:
Հուլիսի 16-ին իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ նա ձերբակալված է, և դատարանը նրան մեղադրում է ֆինանսական հանցագործություններ կատարելու մեջ:
Հուսեյն Ֆերեյդունը 2015 թվականին եղել է Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Իրանի միջուկային նախագծի շուրջ բանակցություններում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



