Գուավայի բացառիկ օգտակար հատկությունների մասին
PHOTOPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում գուավայի բացառիկ օգտակար հատկությունները.
Գուավան այն արևադարձային մրգերից է, որը մեծ ազդեցություն է ունենում առողջության վրա: Այն հարուստ է A և C վիտամիններով, ինչպես նաև այլ սնուցիչներով:
1. Գուավան ամրապնդում է իմունիտետը: Ինչպես գիտենք, իմունային համակարգը պայքարում է արտաքին թունավոր նյութերի և տարածվող հիվանդությունների դեմ: Իսկ այս միրգը այդ գործընթացում ապահովում է վիտամին C-ի անհրաժեշտ քանակը:

2. Նվազեցնում է քաղցկեղի վտանգը: Գուավան պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ: Ունակ է չեզոքացնելու օրգանիզմի ազատ ռադիկալները, որոնք քաղցկեղ են առաջացնում:
3. Օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար: Գուավայի տերևներում և մրգի մեջ առկա սնուցիչները պաշտպանում են սիրտը տրիգլիցերիդ կոչվող ճարպերի և խոլեստերինի բարձր մակարդակից արյան մեջ:

4. Բարելավում է տեսողությունը: Գուավան պաշտպանում է տեսողությունը իր մեջ առկա A վիտամինի շնորհիվ:
5. Բուժում է ստամոքսի հիվանդությունները: Գուավան օգնում է կարգավորել լուծը, ինչպես նաև օգտակար է ջրազրկման դեպքերում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



