Փաստորեն, Մենչի մասին լեգենդները ճիշտ էին. Յուլյա Ֆինկ
LIFELife.panorama.am-ը գրում է.
«Դեպի երազանք» 25 մասանի հեռուստաֆիլմի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Այսօր զրուցել ենք դերասանուհի Յուլյա Ֆինկի հետ, ով եւս նկարահանվել է այս ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսի մոր կերպարը:
Ինչպես շատերն են հիշում՝ Յուլյա Ֆինկն իր ստեղծագործական գործունեության ընթացքում շատ անգամներ է մոր դերով հանդես եկել, ավելին՝ դերասանուհին որոշել էր այլեւս նման կերպարի առաջարկ չընդունել, բայց ինչպես ինքն է ասում, Արմեն Պետրոսյանի՝ Մենչի, առաջարկը որոշեց չմերժել.
«Երբ ինձ հրավիրեցին նկարահանվել այս ֆիլմում, սկզբում շատ էի տատանվում, քանի որ կրկին մամայի կերպար պետք է մարմնավորեի, բայց, քանի որ նախագծի պրոդյուսերը Արմեն Պետրոսյանն էր, որոշեցի վստահել նրան: Առաջարկն ընդունելու հարցում պատճառներից մեկն էլ նաեւ այնն էր, որ որքան էլ մայրիկի կերպար էր, բայց նման չէր իմ կերտած մամաներին. սա ավելի խիստ ու ընդգծված բնավորություն ունեցող կին է: Մանկուց միշտ երազել եմ Սառցե թագուհին խաղալ, եւ որոշ իմաստով այս հերոսիս մեջ ես գտա նրան, քանի որ այս կինը եւս սառը ու չար մարդ է»,- նշեց Յուլյան՝ հավելելով.
«Թեեւ հերոսուհիս բացասական տեսակ է, բայց փորձել եմ արդարացված նրան ներկայացնել, ինչը, կարծում եմ, կընդունվի նաեւ հեռուստադիտողի կողմից: Այս կինը ամեն ինչ անում է իր երեխաների համար, նա ոչինչ չի խնայել, որպեսզի կիրթ ու դաստիարակված մեծացնի իր երեխաներին, ուզում է, որ իր երեխաները միայն լավ կյանքով ապրեն, հենց դրանից ելնելով էլ՝ հասկանալի է դառնում շատ հարցերում դեմ գնալու իր դիրքորոշման նախահիմքը: Այս կինը թաքուն պատմություն ունի, որն իրեն սառն ու դաժան է դարձրել, բայց նաեւ նա սիրում է իր ընտանիքը, իր տղամարդուն ու երեխաներին»:
Շարունակությունը՝ այստեղ:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



