Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանում 66 ծրագրով նախատեսված 500 միլիոնից արդեն իրականացվել է 220 միլիոն դոլարի ներդրում

ECONOMICS

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դիտարկում է 66 ներդրումային ծրագրեր, որոնցով նախատեսված է 2017 թվականին իրականացնել 500 միլիոն դոլարի ներդրում և ստեղծել 7 հազարից ավելի աշխատատեղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 18-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

«Հուլիսի 1-ի դրությամբ` արդեն իսկ այդ 66 ծրագրերով իրականացվել է 220 միլիոն դոլարի ներդրում և ստեղծվել է 2700 աշխատատեղ: Այն ծրագրերն են, որ պետության կողմից տարբեր գործիքներով աջակցություն են ստացել: Մասնավորապես, այդ աշխատատեղերը ստեղծվել են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեքստիլ արդյունաբերության և այլ ոլորտներում»,- նշեց Ազիզյանը:

Նրա խոսքով`  2017 թվականի առաջին եռամսյակում` օտարերկրյա ներդրումների ծավալի զուտ հոսքը կազմել է 40 միլիոն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 10 միլիոն դոլարի աճ, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները առաջին եռամսյակում ապահովել են 194 միլիոն դոլարի ներհոսք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 38.8 տոկոսով աճ գրանցելով:

«Ներդրումները կատարվել են Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Կիպրոսից, Կանադայից և այլն»,- ասաց Ազիզյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ առաջին եռամսյակում ընդհանուր իրականացվել 516 միլիոն դոլարի օտարերկրյա անուղղակի ներդրում. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 40 տոկոս աճ է գրանցվել:

Ազիզյանը կարևորեց ներդրումների ոլորտում կատարվող օրենսդրական փոփոխությունները` ներդրումային դաշտում պետական-մասնավոր հատվածի համագործակցության փոփոխությունը և օտարերկրյա ներդրողների համար դաշտը առավել թափանցիկ դարձնելը:

«Առանձնահատուկ կարևորություն է տրվելու թեթև արդյունաբերությանը, մասնավորապես կոշիկի և կաշվի արտադրությանը: Այս ոլորտում զարգացման հնարավորությունները մեծ են և հետագայում ակնկալվում է լուրջ արտահանում»,- ասաց Ազիզյանը:

Ազիզյանը կարևորեց նաև մարզային ներդրումային ծրագրերի իրականցումը:

«Մարզերում ներդրումները ստեղծում են աշխատատեղեր և այս ուղղությամբ նախատեսում ենք աջակցության մեխանիզմներ մշակել, որը հնարավորություն կտա նաև վարկերի սուբսիդավորում իրականացնել»,-եզրափակեց Ազիզյանը:

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards