Ղրղզստանի նախագահի նախկին փեսան խարդախության համար 20 տարվա ազատազրկման է դատապարտվել
INTERNATIONAL NEWSՂրղզստանի առաջին նախագահ Ասքար Աքաեւի նախկին փեսան՝ Ադիլ Տոյգանբաեւը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Նրան մեղավոր են ճանաչել խարդախության եւ հարկերը վճարելուց խուսափելու մեջ։ Դատարանը վճռել է առգրավել Տոյգանբաեւի ունեցվածքն ու նրան պարտավորեցրել 20 հազար սոմի չափով տուգանք վճարել։ Նշվում է, որ տուժած կողմին՝ «Մանաս միջազգային օդանավակայանին» նա պարտավոր է վճարել 677 մլն 291 հազար սոմ։
Տոյգանբաեւը Ղազախստանի քաղաքացի է, Ասքար Աքաեւի ավագ դստեր՝ Բերմեթի նախկին ամուսինը։
Տոյգանբաեւի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2005 թվականի հեղափոխությունից հետո։ Վերջինը ձերբայկալկվել է 2016 թվականին Դուբայում, սակայն Ղրղզստան չի արտահանձնվել։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



