Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ-ն բարենպաստ երկիր է զբոսաշրջության համար, և վերջին շրջանում ԱՄԷ-ից զբոսաշրջիկների էական աճ է գրանցվել.կայացել է ԱԳ նախարարների հանդիպումը

SOCIETY

Հուլիսի 18-ին կայացել է Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հանդիպումը:

Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ իր գործընկերոջ այցելությունը տեղի է ունենում Հանրապետության Նախագահի՝ ընդամենը մի քանի ամիս առաջ Էմիրություններ կատարած այցից, հայ-էմիրաթական գործարար համաժողովի հաջող անցկացումից հետո, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկել այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև ձևավորված են ջերմ բարեկամական հարաբերություններ, փոխշահավետ համագործակցություն ամենատարբեր ոլորտներում՝ շեշտելով, որ դրանում իր ներդրումն ունի նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական փոքրաթիվ, բայց ակտիվ համայնքը:

Զրույցի ընթացքում ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացման հարցերի լայն շրջանակ՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի խորացման, ներդրումների խթանման և մի շարք այլ հարցեր: Զրուցակիցները համակարծիք էին, որ բարձր մակարդակով փոխայցելությունները, միմյանց մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը նպաստում են փոխգործակցության ամրապնդմանը, ինչին, նախարար Նալբանդյանի համոզմամբ, կնպաստի նաև Դուբայում վերջերս հիմնված Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը:

Նախարարներ Նալբանդյանը և Ալ Նահայանը կարևորել են ԱԳ նախարարությունների միջև երկկողմ և միջազգային օրակարգին առնչվող հարցերի վերաբերյալ պարբերական խորհրդակցությունների անցկացումը:
Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը բարենպաստ երկիր է զբոսաշրջության համար, և վերջին շրջանում Էմիրություններից գրանցվել է զբոսաշրջիկների էական աճ:
Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։ Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանը ներկայացրել է արաբական թերակղզում վերջին զարգացումները և դրանց վերաբերյալ Էմիրությունների մոտեցումները։

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը՝ ընդգծելով, որ եռախագահող երկները՝ հանդես գալով միջազգային հանրության անունից, շարունակաբար շեշտում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցային գործըթացն այլընտրանք չունի և հիմնահարցը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, հատկապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման հիման վրա։

Հանդիպումից առաջ ԱՄԷ արտգործնախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe