Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի այցն Արցախի Հանրապետություն

SOCIETY

 Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում, հուլիսի 16-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՊԲ շտաբում կայացած խորհրդակցությանը, որի ժամանակ Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը ներկայացրել է ընթացիկ տարվա ձեռքբերումները, կատարված և ընթացքի մեջ գտնվող հիմնական աշխատանքները: Անդրադարձ է կատարվել ՊԲ շտաբում սարքերի միասնական կառավարման համակարգի ներդրման, մարտական հենակետերի լրակահավորման, ինժեներական և ամրաշինական կառույցների ամրապնդման հարցերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը ՊԲ զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նորակոչիկների հետ, հետաքրքրվել բանակային կյանքի առաջին օրերի տպավորություններով։ «Դուք եկել եք կատարելու հայրենիքը պաշտպանելու անչափ կարևոր առաքելությունը: Վստահեցնում եմ, որ ողջ հայ ժողովուրդը՝ ոչ միայն ձեր ընտանիքները, այլև բոլորը, ուշի-ուշով հետևում են ձեր ամեն քայլին, ձեր արձանագրած ամեն մի հաջողությանը և մտահոգվում ձեզ հուզող խնդիրներով: Ես երաշխավորում եմ, որ ՀՀ և ԱՀ  ռազմաքաղաքական ղեկավարությունն անում են հնարավորը, որպեսզի ձեր ծառայությունն անցնի առավալագույնս արդյունավետ»,- դիմելով նորակոչիկներին, նշել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանը, զինվորական ճաշարանում, ընթրել է զինվորների հետ:

Ավելի ուշ, զորամասի շարահրապարակում, ՀՀ պաշտպանության նախարարն ու զինանձնակազմը դիտել են «Կյանք ու կռիվ 2» ֆիլմը:

Վիգեն Սարգսյանն այցելել է նաև ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած Վարդան Ավակիմյանին: ՀՀ պաշտպանության նախարարը զորացրված երիտասարդից հետաքրքրվել է զինվորական ծառայության հետ կապված ամենատարբեր խնդիրների մասին և ներկայացրել «Դիտակետ» անվանումով նոր նախագիծը, որով նախատեսվում է անանուն հարցումներ իրականացնել զորացրված զինծառայողների շրջանում, որոնց արդյունքներով հնարավոր կլինի վերհանել ծառայության ընթացքում զինծառայողների արձանագրած հիմնական բացթողումները և նախանշել դրանց լուծման առավել արդյունավետ ուղիները:

Եռօրյա այցի վերջին օրը՝ հուլիսի 17-ին, ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր, զրուցել դիրքապահների հետ, ծանոթացել հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև հակառակորդի հնարավոր ոտնձգություններին առավել նպատակային հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Արցախ կատարած այցի շրջանակում Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև Հադրութում մեկնարկած համահայկական ուսանողական ճամբարի մասնակիցների հետ, պատասխանել ճամբարականներին հետաքրքրող հարցերին:

 

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service