Զահա Հադիդիի նախագծած գրադարանը Օքսֆորդի համալսարանի կամպուսում (ալբոմ)
LIFEZaha Hadid Architects-ը միաձուլել է Օքսֆորդի համալսարանի կամպուսի հնաոճ տեսքն ու ստուդիայի լավագույն ավանդույթներով նախագծած ժամանակակից կառույցը: Շահագործման հանձնված գրադարանում պահվելու են Մերձավոր Արևելքի ժառանգության մասին պատմող գրքերն ու արխիվները, որոնք օգտագործում են գիտնականներն ու հետազոտողները: Կառույցը Investcorp Building անվանումն է ստացել և ձգված կամուրջ է հիշեցնում՝ ձուլելով համալսարանական կամպուսի մի խումբ դասական շենքերը: Անպատյան ապակե ճակատային մասը սուզվում է ետնաբակում: Գրադարանի տարածքը 1,127 մ է, իսկ դասախոսական սրահը նախատեսված է 117 տեղերի համար:
Արխիվի կոնստրուկցիան երաշխավորում է գրքերի հավաքածուի լավագույնս պահպանում, իսկ ընդարձակ լսարանը գրադարանին թույլ է տալիս ընդլայնել դասախոսությունների, սեմինարների և այլ կարգի կրթական ծրագրերի կուրսը:












