Էդբերգ. Ֆեդերերը բոլոր ժամանակների մեծագույն թենիսիստն է
SPORTԱշխարհի նախկին առաջին ռակետ Ստեֆան Էդբերգը մեկնաբանել է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի հաղթանակն Ուիմբլդոնի մրցաշարում:
«Այն, ինչ անում է Ռոջերը 35 տարեկանում հույս է տալիս մյուսներին: Դա անհավանական է: Ֆեդերերը բացառիկ թենիսիստ է:
Ինձ համար նա բոլոր ժամանակների մեծագույն թենիսիստն է, Ռոջերն ապացուցել է դա՝ նվաճելով 19 տիտղոս «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում:
Միշտ պետք է դիտել նրա խաղերը, քանի որ վստահ գիտես, որ կտեսնես անհավանական հարվածներ»,- Էդբերգի խոսքը մեջբերում է «BBC»-ն:
Հիշեցնենք, որ Ֆեդերերի համար այս հաղթանակը 8-րդն է Ուիմբլդոնում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



