Ամերիկացի գեներալ․ Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին հարվածելու հնարավորություն չունի
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Կորեան ԱՄՆ-ին հարվածելու հնարավորություն չունի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի փոխնախագահ, գեներալ Փոլ Սելվան՝ ելույթ ունենալով Սենատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովի առաջ, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով, չնայած Հյուսիսային Կորեայի հրթիռները հեռահար գործողություն ունեն, դրանք չունեն անհրաժեշտ հնարավորություններ հրթիռային ապահովման համար։ «Ես հակված չեմ հավաստիացնել, որ հուլիսի 4-ի փորձարկումները ցույց են տալիս, թե Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին հարված հասցնելու հնարավորություն ունի՝ ճշգրտության որեւէ աստիճանով կամ էլ հաջողության հարցում ողջամիտ վստահությամբ»,- ասել է Սելվան։
Ավելի վաղ այս ամիս Հյուսիսային Կորեան հայտնել է, որ առաջին անգամ փորձարկել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



