Աբրահամ Խաշմանյան. Ոչ մի արդարացում չկա
SPORTՉեմպիոնների լիգայի որակավորման փուլի 2-րդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց ԲԱՏԷ-ին: Հանդիպումից հետո Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
- Առաջին 20 րոպեն ու դրանից հետո թիմը տարբեր գործեց...:
- Պարտությունից հետո արդարացում չի լինում, մեկ սխալը ճակատագրական է: Սխալ թույլ տվեցինք, մրցակիցը օգտվեց: Վատ ֆուտբոլ չենք խաղացել, առավելագույն նվիրում ցուցաբերեցինք: Դեռ այն մակարդակում չենք, որ սխալներ թույլ չտանք:
Չեմ կարծում, թե ֆիզիկապես վատ էինք նայվում: Առաջին գոլում գնդակը նվիրեցինք...: Մենք մի քանի ճակատագրական սխալ թույլ տվեցինք:
Այսպիսի բաներ լինում են: Մենք առաջին գոլի դրվագում կենտրոնում ազատ տարածություն ենք թողել: Նորից եմ ասում, ոչ մի արդարացում չկա: Ունեինք բացակայող և կիսատ պատրաստ ֆուտբոլիստներ: Իմ թիմն արեց առավելագույնը: Ունեինք պահեր. բնական է, չես օգտագործում, մրակիցն օգտվում է:
- Կոնկրետ պատճառը ո՞րն է, որ թիմը սկզբի լավ խաղը չպահեց:
- Պետք է նայել նաև մրցակցի գործոնին: Նրանք ավելի որակյալ են: Մեր դարպասին 3 հարված է եղել և 3 գոլ:
- Չեք կարծո՞ւմ, որ Բեգլարյանն անպատասխանատու գործեց:
- Կարող եմ ասել, որ վատ խաղաց: Նա պրակտիկա ունի, հույս ենք դրել, մեկ խաղ սխալվեց, պարտվեցինք:
- Այս տարի նախորդի համեմատ թիմն աճե՞լ է:
- Իհարկե: Ես գտնում եմ, որ աճել ենք:
Այսպես կարող եմ ասել, առավելագույնն արել ենք: Մենք դուրս էինք եկել լավ խաղի համար: Շնորհակալ ենք երկրպագուներին: Այս մթնոլորտով կարող ենք ֆուտբոլ ունենալ:
- Ինչպե՞ս եք ամփոփում թիմի ելույթը ՉԼ-ում:
- Հստակ խնդիրն այն էր, որ առաջին փուլն անցնել: Ճիշտ է՝ մեծ էր ցանկությունը, որ 2-րդ փուլն անցնենք: Իրականությունն այն է, որ դեռ չենք կարող:
Խաղից հետո կարող ենք նստել, խոսել, բայց այդ պահին...:
- Եթե նորից խաղայիք ԲԱՏԷ-ի հետ նույն մարտավարությունը կընտրեի՞ք:
- Իհարկե:
- Մրցավարի գործողություններից գո՞հ եք:
- Ես դժգոհ եմ, օգնականից էլ եմ դժգոհ:
- Ընդունած գոլից հետո ֆուտբոլիստները գլուխները բռնեցին և ընկան խոտածածկին. արդյո՞ք այդ պահից նրանց համար ավարտվեց խաղը:
- Ոչ, պարզապես հասկացան, թե ինչ սխալ են գործել: